Երբ ես ուսանող էի, ես կարող էի միայն երազել նման հնարավորության մասին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 5, 2012 18:25

«Երբ ես ուսանող էի, ես կարող էի միայն երազել նման հնարավորության մասին», ասում է ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն, տ.գ.դ. պրոֆեսոր, Վազգեն Մելիքյանն անցյալ շաբաթ Հերշինգում (Բավարիա, Գերմանիա) տեղի ունեցած Մոսկվա-Բավարիա համատեղ ուսանողական դպրոցի (MB-JASS 2012) մասին: Միջոցառման կազմակերպիչներն են «ՄԷՏԻ»  Ազգային հետազոտաան համալսարանը եւ Մյունխենի տեխնիկական ինստիտուտը (ՄՏԻ): Ամենամյա միջոցառումը համախմբում է միկրոէլեկտրոնիկայի, էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ), նանոտեխնոլոգիայի, կենսաբժշկական ճարտարագիտության, համակարգչային մոդելավորման եւ հեռահաղորդակցման ոլորտների Գերմանիայի, Ռուսաստանի եւ Հայաստանի առաջատար բուհերի դասախոսների եւ ուսանողների:
Սինոփսիս Արմենիայի մասնակցությունը դպրոցին բարի ավանդույթ է դարձել: Արդեն չորրորդ տարին է, ինչ պրոֆեսոր Մելիքյանը, ով համանախագահում է «Ավտոմատացում եւ նանոչափային ինտեգրալ սխեմաների նախագծման մեթոդներ» սեկցիան, եւ Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի լավագույն ուսանողները մասնակցում են այս ամենամյա առաջատար դպրոցին: «Սինոփսիս Արմենիայի մասնակցության նպատակը ավելի շատ ուսուցողական բնույթ ունի, քանի որ գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծման ոլորտում բարձրակարգ մասնագետներ պատրաստելու համար, անհրաժեշտ է նրանց ուսուցանել Սինոփսիսի ԷՆԱ գործիքների եւ լուծումների միջոցով: Միեւնույն ժամանակ, սա հնարավորություն է ուսանողների համար տեղեկանալու տեխոնոլոգիաների եւ բիզնեսի վերջին նորությունների մասին ուղղակիորեն ոլորտի առաջատար ընկերությունների առաջին դեմքերից», ասում է պրոֆեսոր Մելիքյանը:
Դպրոցն իր ջերմ ընդունելության խոսքով մեկնարկեց պրոֆեսոր Էրնստ Մայերը, MB-JASS-ի համանախագահը, ում ողջույնի ելույթներով հաջորդեցին ՄԻԷՏ-ի պրոռեկտոր Սերգեյ Ումնյաշկինը եւ ՄՏԻ-ի փոխնախագահ դոկտոր Կեիդելը: Ինչպես միշտ, այս տարի նույնպես բացման խոսքով հանդես եկավ Սինոփսիս ընկերության Մարքեթինգի գծով փոխնախագահ, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն եւ «ՄԷՏԻ»  պատվավոր պրոֆեսոր Ռիչ Գոլդմանը: Նրա «Տեխնոլոգիան եւ տիեզերք. փոխկապակցված հնարավորություններ» թեմայով ելույթը կարեւորեց էլեկտրոնիկայի դերը մարդկության ամենամեծ ձեռքբերումների մեջ, ինչպիսին է տիեզերքի նվաճումը, շեշտելով թե ինչպես այդ ձեռքբերումները նպաստեցին էլեկտրոնային տեխնոլոգիաների հետագա զարգացմանը»:
Դպրոցի ծրագիրը ներառում էր Սինոփսիս Արմենիայի պատվիրակության կողմից ելույթներ հետեւյալ թեմաներով՝ «Ապակայունացնող գործոնների հաշվի առնմամբ նանոչափանի թվային ինտեգրալ սխեմաների մոդելավորում», «Նանոչափանի հիշող սարքերի նախագծման մեթոդներ», եւ «Նանոչափանի սիգմա-դելտա մոդուլատորների նախագծման մեթոդներ», ինչպես նաեւ երկու ուսուցողական ներկայացում՝ «Ցածր էներգասպառմամբ նանոչափանի ստանդարտ բջիջների գրադարանների նախագծում» եւ «Ֆիզիկական ստուգման առաջադրանքների կազմում», որի նպատակը հանդիսատեսին սխեմաների նախագծման հոսքի մասին ավելի կիրառական գիտելիքներ եւ հմտություններ փոխանցելն էր: Սինոփսիս Արմենիայի բոլոր ելույթները տեղի ունեցան ՄՏԻ-ում, որտեղ առկա էին Սինոփսիսի ծրագրային գործիքներ եւ լուծումներ:
Նախնական պայմանավորվածություն համաձայն հաջորդ MB JASS-ը կկայանա Հայաստանում 2013թ.-ի սեպտեմբերին: «Ավանդաբար դպրոցը տեղի էր ունենում Ռուսաստանում, սա առաջին տարին է, երբ մենք հանդիպում են Գերմանիայում, եւ մենք հույս ունենք, որ հաջորդ դպրոցը տեղի կունենա Հայաստանում: Այդ առումով, դպրոցը դարձել է իսկապես միջազգային՝ ոչ միայն այն պատճառով, որ հավաքում է մասնակիցներ տարբեր երկրներից, այլ նաեւ այն պատճառով, որ այն տեղի է ունենում տարբեր երկրներում», ասում է ՄԷՏԻ-ի պրոռեկտոր, Սերգեյ Ումնյաշկինը: «Հաջորդ MB JASS-ը Հայաստանում անցկացնելու գաղափարը հիանալի է», ասում է պրոֆեսոր Էրնստ Մայերը: «Ես իրականում եղել եմ Հայաստանում մեկ անգամ: Ինձ շատ դուր եկավ երկիրը. մարդիկ բարեհամբյուր են, բնությունը զարմանահրաշ է, եւ քանի որ հայկական մշակույթը հազարամյակների պատմություն ունի, երկիրը հարուստ է տեսարժան վայրերով»:
«Որպես ընկերություն, որը ներդրումներ է անում միկրոէլեկտրոնիկայի կրթության մեջ, Սինոփսիսն անընդհատ աջակցում է նման դպրոցներին, որոնք յուրահատուկ հարթակ են ՄՏԻ-ի եւ ՄԷՏԻ-ի նման առաջատար համալսարանների ուսանողների եւ դասախոսների համար, գիտելիքների փոխանակման եւ հմտությունների ձեռք բերման համար, քանի որ նրանք մեկ շաբաթից ավել ապրում եւ աշխատում են համատեղ», ասում է Ռիչ Գոլդմանը:

Դիտվել է 1906 անգամ:
Print Friendly

Leave a Reply