Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարությունների միջև

Պաշտոնական, Օրվա լուր | | April 5, 2012 16:49

Ապրիլի 4-ին Երևանում Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ` փոխնախարարների ղեկավարությամբ: ՀՀ ԱԳՆ կողմից խորհրդակցությունները վարում էր նախարարի տեղակալ Զ. Մնացականյանը, լիտվական կողմից` է. Իգնատավիչյուսը:

Հայ և լիտվացի դիվանագետները քննարկեցին եվրոպական և միջազգային կառույցներում երկու երկրների փոխգործակցության հետ կապված հարցեր, այդ թվում` Հայաստան-ԵՄ համագործակցության ներկայիս փուլը և հեռանկարները: Անդրադարձ կատարվեց ԵՄ հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին և արձանագրված նշանակալի առաջընթացին:

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին 2 տարիների ընթացքում հայ-լիտվական հարաբերությունները, այդ թվում` բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխայցելությունները, կրթական ու մշակութային կապերը զարգանում են դինամիկ կերպով:

Մտքեր փոխանակվեցին երկու երկրների արտաքին քաղաքական առաջնայնությունների օրակարգի, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply