Օրհան Փամուքը նորից կկանգնի դատարանի առաջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2009 12:01

orhan-pamuk101Թուրքիայի վճռաբեկ դատարանի իրավական խորհուրդը որոշել է «բարոյական փոխհատուցման» դատական գործ հարուցել Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքի դեմ` Շվեյցարիայում հրապարակվող մի հանդեսում նրա` «թուրքերը 30 հազար քրդեր եւ 1 մլն հայեր են կոտորել» արտահայտության համար:

Ըստ Անատոլու գործակալության՝ գլխավոր խորհուրդը մերժել է «որոշումը վերանայելու» մասին Փամուքի դիմումը:

Ավելի վաղ Ստամբուլի Շիշլիի շրջանի 3-րդ առաջին ատյանի դատարանը «իրավունակության տեսակետից» հիմնավորմամբ մերժել էր Փամուքի դեմ «Էրգենեկոն» ազգայնական ահաբեկչական կազմակերպության հետաքննության շրջանակում բանտարկության մեջ գտնվող Քեմալ Քերինչսիզի հետ 6 ազգայնականների բացած «բարոյական փոխհատուցման» հայցը:

Թուրքիայի վճռաբեկ դատարանի 4-րդ իրավական վարչությունը որոշումն ի կատար ածելու համար վճռել էր վերջնական որոշումն ընդունել այն դեպքում, եթե օրենսդրության շրջանակում անձի իրավունքների խախտման տարրեր հայտնաբերվեն:

Քանի որ Վճռաբեկ դատարանի գլխավոր խորհրդի որոշումը պարտադիր պետք է կյանքի կոչվի, Շիշլիի 3-րդ առաջին ատյանի իրավական դատարանն այժմ պետք է վերանայի գրողի նկատմամբ ընդունած արդարացման իր նախկին որոշումը:

Դիտվել է 2388 անգամ:
Print Friendly

Leave a Reply