Ճապոնիայում փոթորկի պատճառով զոհվել է 2 մարդ, 50-ը վիրավորվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2009 12:24

Ճապոնիայում այսօր`  Մելոր փոթորիկի Հոնսյու կղզի հասնելուց օրեր անց,  զոհվել է առնվազն 2  մարդ, ևս 50-ը  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել. այս մասին հաղորդում է BBC-ն:

Փոստատարը, ով մոտոցիկլետով նամակներ է տեղափոխելիս եղել, մահացել է` մնալով քամուց վայր ընկած ծառի տակ:

Դադարեցվել է գնացքների և ճեպընթացների երթևեկությունը: Ծովին մոտ գտնվող մի շարք ամտոմայրուղիներում ևս արգելվել է մեքենաների երթևեկը: Ճապոնական ավիաընկերությունները հետաձգել են 352 թռիչք:

Մայրաքաղաք Տոկիոյում քամու ուժգնությունը հասնում է 32,9 մետր/վայրկյանի: Օդերևութաբանները հայտարարել են, որ Տոկիոյում և Օսակա ու Իվատե նահանգներում հնարավոր են սողանքներ:

Մելոր փոթորիկը Ճապոնիայի տարածքով անցնում է հյուսիս-արևելյան ուղղությամբ 50 կմ/ժամ արագությամբ: Վաղն առավոտյան փոթորիկը կհասնի Ճապոնիայի հյուսիսային Հոկայդո կղզի:

Դիտվել է 2534 անգամ:
Print Friendly

Leave a Reply