Իռլանդիայում հոգևորականը սխալմամբ ծխականներին ցույց է տվել գեյ-պոռնո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2012 16:36

Փոխանակ երեխաների  առաջին հաղորդության նախապատրաստության  տեսանյութը ծնողներին ներկայացնելու, հոգևորականը  նրանց ցուցադրել է պոռնո բովանդակությամբ ֆիլմ: Հոգևորական Մարտին Մաքվեյգը 26 ծնողների ու մեկ 8-ամյա  երեխայի ներկայությամբ ցանկացել է ցուցադրել առաջին հաղորդության տեսանյութը, սակայն, սխալմամբ, կրիչից միացրել է համասեռականների մասնակցությամբ պոռնոֆիլմ:

Ծնողները լուռ դիտում էին ներկայացված նյութը, սակայն երբ հոգևորականը վերջապես հասկացավ, թե ինչ է կատարվել, հապճեպ հեռացավ ու արդարացման համար ոչ մի խոսք չասաց:

Զայրացած ծնողները դիմեցին ոստիկանություն, սակայն հոգևորականն ասաց, որ չգիտի, թե որտեղից է այդ ֆիմը հայտնվել իր մոտ:

Արմագ քաղաքի արքեպիսկոպոսը կրիչը փոխանցեց ոստիկանություն, որը դիտելով այն, մանկապղծություն չգտավ դրանում:

Դիտվել է 2219 անգամ:
Print Friendly

Leave a Reply