Ձու ներկելու հետաքրքիր տարբերակ Dior-ից
ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | ankakh | April 5, 2012 13:21
Հավանաբար տանը կգտնվեն հին մետաքսյա փողկապներ, որոնք պարզապես ձեռքդ չի գնում` դեն նետես: Ուրեմն, վերցնում եք զարդանախշ փողկապ, մկրատ և ձու:
Փողկապի վերին շերտն առանձնացնում եք աստառից, ապա ձուն փաթաթում այդ կտորի մեջ (ուշադրություն. պետք է կտորի դիմային մասը ձվի կողմը լինի) ու վրայից թելով ամրացնում կամ տոպրակի պես բերանը կապում (այդ դեպքում էլ պատկերը նաև ծալքավոր կլինի): Ապա մի շերտ էլ փաթաթել սովորական, սպիտակ կտորով: Ստացված փաթեթները մտցնում եք սառը ջրի մեջ, որում նախապես մեկ ճաշի գդալ քացախ է լուծված (2 լ ջրին` 1 ճաշի գդալ), ու թողնում կես ժամ և ավելի:
Հանել ջրից, ապա փաթեթից ու ձեթապատել` փայլի համար:






Facebook
Tweet This
Email This Post
