Իտալիայի վարչապետին դատարանը զրկել է անձեռնմխելիությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2009 12:04

Իտալիայի սահմանադրական դատարանը վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին զրկել է անձեռնմխելիությունից` նրան տալով շարքային քաղաքացիներին հավասար իրավունքներ:

Դատարանն իր այս որոշումը բացատրել է նրանով, որ կառավարության ղեկավարը մյուս քաղաքացիներից առավելություններ չունի:

Իտալական ANSA գործակալությունը հաղորդում է, որ մինչ այս Բերլուսկոնին արդեն հայտնվել էր քննիչների տեսադաշտում, սակայն նրա դեմ հարուցված քրեական գործերը կասեցվել էին վարչապետի անձեռնմխելիության պատճառով: Այժմ դրանք, ամենայն հավանականությամբ,  ընթացք կստանան:

Վարչապետի հետ միասին անձեռնմխելիությունից զրկվել են նաև երկրի նախագահը և խորհրդարանի 2 պալատների ղեկավարները:

Պետական պաշտոնյաների անձեռնմխելիության մասին օրենքի հեղինակը Բերլուսկոնին էր: Նա էր նման գաղափար առաջադրել իշխանության գալուց անմիջապես հետո: Ըստ այդ օրենքի` բարձրագույն պետական պաշտոնյաների նկատմամբ քրեական գործ կարող էր հարուցվել միայն պետական դավաճանության և սահմանադրական կարգի խախտման մեղադրանքներով:

Դիտվել է 3011 անգամ:
Print Friendly

Leave a Reply