Հախճապակյա հնագույն գավաթը աճուրդում 15 րոպեում վաճառվել է 27 մլն դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2012 14:38

Ուշագրով տեխնոլոգիայով պատրաստված  հնագույն հախճապակյա չինական թասը, որ նախատեսված է լվացվելու համար, Հոնկոնգի Sotbey’s աճուրդում վաճառվել է 27 մլն դոլարով: Նմանատիպ իրի համար այդ գումարը ռեկորդային է համարվում: Աճուրդը տևել է ընդամենը 15 րոպե, իսկ պատմության մեջ մտած գնորդի անունն անհայտ է:
Սուն կայսրության հախճապակյա գավաթը, որը գրեթե 900 տարեկան է, կայծակնային արագությամբ վաճառվեց: Ողջ աշխարհում արվեստի նման 79 գործ է մնացել: Ծաղկի նմանվող գավաթը պատրաստված  է «ժու» տեխնոլոգիայով: Հախճապակին նունպես այդ անունն ունի: «Ժու» բառը չինական Ժուհե գետի անունից է: Հենց այդտեղ են 990-1127-ին բնակվել այն վարպետները, որոնք հատուկ կայսերական պալատի համար հետաքրքիր աշխատանքներ էին պատրաստում:
Հայտնի է, որ գավաթի նախորդ տերն այն ձեռք էր բերել 6 մլն դոլարով: Այս տեխնոլոգիայով կատարված աշխատանքները բացառիկ են ու շքեղ: XII գրավոր հուշարձանեներում կարելի է «ժու» գավաթների մասին հիշատակումներ գտնել, որոնցում ասվում է, որ նույնիսկ հարյուր տարի հետո էլ նման տեխնոլոգիայի հասնելն անհնար է, պատմել է փորձագետը:
Ներկայումս ընդամենը 4 «ժու» գավաթ կա մասնավոր հավաքորդների մոտ, մնացածները գտնվում են աշխարհի առաջատար թանգարաններում: Լոտի համար 4 գնորդ էին պայքարում, որոնցից 2-ը` դահլիճում էին, իսկ մյուս երկուսը հեռախոսով էին մասնակցում: Բախտը ժպտաց զանգահարողներից մեկին, որը ցանկացել է իր անունը չհրապարակել:

Դիտվել է 984 անգամ:
Print Friendly

Leave a Reply