Մրցել ցանկացողները շատանում են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 5, 2012 14:20

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջին շրջանի տպավորիչ մրցելույթներն առիթ են դարձել, որ մեր թիմի հետ ընկերական խաղեր անցկացնելու առաջարկով դիմեն այլ երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներ: Արդեն որոշված է, որ մայիսի 31-ին մերոնք  Ավստրիայի Կուֆշտայն քաղաքի մարզադաշտում մրցելու են Հունաստանի ընտրանու հետ, իսկ հունիսի 5-ին և օգոստոսի 15-ին Երևանում ուժերն են չափելու Ղազախստանի և Բելառուսի ներկայացուցիչների հետ: Եվ ահա,  պարզվում է, որ Լիբանանի ֆուտբոլի ֆեդերացիան էլ ցանկանում է մայիսի 20-ին Բեյրութում խաղալ Հայաստանի հավաքականի հետ:

Լիբանանի հավաքականը մարզում է գերմանացի մասնագետ Թեո Բյուկերը: Թե այս ցանկությանն ինչպես կարձագանքի հայկական կողմը, դժվար է ասել:

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply