Վիկ Դարչինյանին կարող է օգնել մրցափորձը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 5, 2012 14:17

WBC վարկածով թեթևագույն քաշային կարգում  պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոնի կոչման  հավակնորդ Վիկ Դարչինյանը ապրիլի 6-ին Տոկիոյում մրցամարտ կանցկացնի 29-ամյա աշխարհի չեմպիոն, ճապոնացի Շինսուկե Յամանակայի հետ:Հայ բռնցքամարտիկը մրցակցից 7 տարով մեծ է: Ի դեպ, Յամանական 5 սմ-ով Դարչինյանից ավելի բարձրահասակ է`171 սմ: Այդուհանդերձ, Վիկին կարող է օգնել մեծ մրցափորձը:

Ի դեպ, Դարչինյանի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանն այս անգամ նրա կողքին չի լինելու: Բանն այն է, որ տեխնիկական խնդիրներ են առաջացել: Հայաստանում Ճապոնիան դեսպանատուն չունի, և այդ երկիր մուտքի վիզա ստանալու հարցում անրաժեշտություն է զգացվել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա մեկնելու` այնտեղ փաստաթղթերը ձևակերպելու համար: Եվ Բադալյանին խանգարել է զբաղվածությունը, ժամանակի սղությունը:

Իսկ պրոֆեսիոնալ  հայ բռնցքամարտիկին օգնել է նախապատրաստվել ավստրալացի մարզիչ Ջոնի Լյուիսը: Նա Դարչինյանի հետ աշխատելու փորձ ունի: Մասնագետը հայտնել է, որ Վիկը չպետք է փորձի կրկնել այն սխալը, որը նախկինում նրա անհաջողությունների պատճառ է դարձել: Մարզչի կարծիքով Դարչինյանը ոչ թե մեկ հարվածով պետք է փորձի հաղթանակի հասնել, այլ տակտիկական պայքարով:

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply