Կիսաեզրափակչի մրցակից զույգերը հայտնի են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 5, 2012 13:45

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումներից հետո, հայտնի դարձան բոլոր թիմերի անունները, որոնք խաղալու են կիսաեզրափակչում:
Մադրիդի «Ռեալը» 5:2 հաշվով առավելության հասավ Կիպրոսի ԱՊՈԵԼ-ի նկատմամբ: Հիշեցնենք, որ առաջին խաղում արքայական ակումբը  հաղթել էր 3:0 հաշվով:
Անգլիական «Չելսին» 2:1 հաշվով հաղթեց պորտուգալական «Բենֆիկային»: Առաջին խաղն ավարտվել էր անգլիական ակումբի  հաղթանակով՝ 1:0: Ի դեպ, պորտուգալական ակումբի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը հայտնել է, որ բացի լոնդոնցիներից, իր թիմի դեմ պայքարել են նաև մրցավարները: «Խաղով մենք արժանի էինք պայքարը շարունակելու հաջորդ փուլում, սակայն  կատարվեցին բաներ, որոնք հանդիպման հետ  որ մի կապ չունեին»,- ասել է մարզիչը:

Կիսաեզրափակչում «Ռեալը» խաղալու է «Բավարիայի»,  «Չելսին»՝ «Բարսելոնայի» հետ:

Դիտվել է 675 անգամ:
Print Friendly

Leave a Reply