Լավ նպատակ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 5, 2012 13:31

Ուկրաինայում բնակվող լեռնագնաց Սերգեյ Կաֆրջյանը ցանկանում Է  Մեսրոպ Մաշտոցի և Գարեգին Նժդեհի անունները շնորհել Պամիրի լեռնաշղթայում դեռ պաշտոնական անվանումներ չունեցող գագաթների և դրանք դարձնել միջազգային աշխարհագրական անվանումներ:

Հայաստանի ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանի վկայությամբ`  Կաֆրջյանն առաջարկել Է հայաստանյան իր գործընկերներին միանալ իրեն և համատեղ գրոհել Պամիր լեռնաշղթան:

Դանիելյանի խոսքով` Պամիրում շատ կան գագաթներ, որտեղ դեռեւս լեռագնացներ չեն եղել և դրանք անվանակոչման կարիք ունեն: Համապատասխան ֆինանսավորում ստանալու դեպքում, Հայաստանի լեռնագնացները կմիանան Կաֆրջյանին: վերջինս արդեն հաղթահարել Է Պամիրի լեռներն և երկու գագաթնակետերին պաշտոնապես շնորհել Է «Արմենիա» և «Շառլ Ազնավուր» անվանումները,  ինչը միջազգային պաշտոնական գրանցում Է ստացել:

Դիտվել է 1072 անգամ:
Print Friendly

Leave a Reply