Բռնել են կայանած ավտոմեքենայից գողություն կատարած երիտասարդին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 5, 2012 13:01
Ապրիլի 4-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Իսակովի փողոցից բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի:
Պարզվել է, որ նա փողոցում կայանված մի ավտոմեքենայից գողացել է ձայնարկիչ, 2 բարձրախոս և շարժիչի ալյումինե կափարիչ:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 760 անգամ:
Print Friendly

Leave a Reply