Կրծքի քաղցկեղն ախտորոշում և բուժում են սխալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2012 12:27

Կանացի կրծքագեղձի ռենտգենաբանական հետազոտությունն արդյունավետ չէ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման գործում, քանի որ հաճախ այն հայտնաբերում է  այնպիսի ախտանշաններ, որոնք երբեք չեն հանգեցնում  սարսափելի հիվանդության զարգացման:

Ամերիկայի մասնագետները հայտարարել են, որ գրեթե ամեն 4-րդ դեպքում «կրծքագեղձի քաղցկեղ» ախտորոշումը սխալ է  լինում, քանի որ բժիշկներն առողջ շատ կանանց համոզում են, որ իրենց կրծքի  գոյացությունը կարող է զարգանալ: Մինչդեռ, իրականում, շատ նման գոյացություններ երբեք էլ չեն զարգանում ու քաղցկեղի սպառնալիք դառնում:

Սխալ ախտորոշման հետևանքը լինում է այն, որ սխալ, երբեմն էլ անպետք բուժում է նշանակվում` ներառյալ կանացի օրգանիզմի համար վտանգավոր ճառագայթումը, քիմիաթերապիան և անգամ կրծքագեղձի հեռացումը:

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply