Մանկական հիվանդանոցի շինհրապարակից 5 մլն դրամի էլեկտրալարեր են գողացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 5, 2012 12:28
Ապրիլի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 3 երիտասարդի:
Նրանք խոստովանել են, որ մարտի 25-ի գիշերը Գյումրի քաղաքի մանկական հիվանդանոցի շինհրապարակից գողացել են տարբեր տեսակի 2.200 մետր էլեկտրալար:
Պատճառված նյութական վնասը կազմում է 5.000.000 դրամ:
Ոստիկանությունից հաղորդում են, որ գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 779 անգամ:
Print Friendly

Leave a Reply