«Կոշ» ՔՀԿ-ում դատապարտյալն ինքնասպան է եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 5, 2012 12:11

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Միսակ Ստեփանյանը` ծնված 1969թ-ին, ապրիլի 5-ին` ժամը 08:00-ի սահմաններում բնակելի գոտու լվացարանում կախվելով ինքնասպան է եղել:
ՀՀ արդարադատության նախարարության հաղորդման համաձայն`  Միսակ Ստեփանյանը 2011 թ. մայիսի 2-ին Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 7 տարի ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2 մասի 4 կետով: Ստեփանյանին դատավճռով նշանակվել էր հարկադիր բուժում ալկոհոլամոլությունից, որը դադարեցվել էր 2011թ. նոյեմբերի 18-ին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply