Հոկտեմբերի 11-ին՝ Էրեբունի-Երևան տոնակատարության օրը, փակ կլինի 9 փողոց

Օրվա լուր | | October 7, 2009 19:23

Հոկտեմբերի 11-ին` «Էրեբունի-Երևան. 2791» տոնակատարության ժամանակ մետրոպոլիտենը կաշխատի մինչև գիշերվա ժամը 2-ը, կգործեն նաև հավելյալ երթուղայիններ` տոնակատարությունից հետո քաղաքացիների վարչական շրջաններ տեղափոխելու համար: «Տոնակատարության ոչ մի մասնակից միջոցառումների ավարտից հետո դրսում չի մնա»,- ասել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արման Միրիջանյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Տոնակատարության օրը Երևանի փոքր կենտրոնում  16 բեմ կգործի:

Տոնակատարության օրը վաղ առավոտվանից մեքենաների երթևեկի համար փակ են լինելու հետևյալ ուղղությունները. Հաղթանակի կամրջից և Իսակովի պողոտայից դեպի «Մետրոպոլ» հյուրանոց, Ագաթանգեղոսի փողոցից` Խորենացու փ., Բաղրամյանից` փոքր կենտրոն, ՍայաթՆովաԱլ. Մանուկյան խաչմերուկից` Մաշտոցի պող., Գրիգոր Լուսավորչից` Զաքիյան փ. և Մաշտոցի պող., ԱբովյանԻսահակյան, ՏերյանԿորյուն խաչմերուկներից` փոքր կենտրոն, ՊարոնյանԼեո խաչմերուկից` Լեոյի փ., ԹումանյանԽանջյան խաչմերուկից` Թումանյան փ., ամբողջովին փակ կլինեն Մաշտոցի պողոտան և Ռուսաստանի հրապարակը:

Դիտվել է 2043 անգամ:
Print Friendly

Leave a Reply