Էլ չեմ կարող դիմանալ…

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2012 11:43

77-ամյա թոշակառուն ինքնասպան է եղել մայրաքաղաքի  հրապարակներից մեկում` թողնելով մի գրություն, որում իր մահվան մեջ խնդրում է մեղադրել կառավարությանը, որն ունակ չէ լուծելու պետության ֆինանսական խնդիրները:

Ողբերգությունը կատարվել է Աթենքում, առավոտյան պիկ-ժամերին:Դա տարեց մարդու պատասխանն էր քայքայված երկրի քաղաքական ղեկավարության գործողություններին: Թոշակառուն ինքնասպան է եղել Հունաստանի խորհրդարանի շենքից ոչ հեռու:

Մի քանի ժամ անց  նույն հրապարակում զանգվածային ցույցեր էին, որի մասնակիցները Հունաստանի քաղաքացիներին կոչ էին անում միանալ  բողոքի խաղաղ ցույցերին ողջ երկրում: Մասնակիցները համոզված են, որ միայն այդ կերպ կարող են  իրենց կարծիքը հայտնել կառավարության վերաբերյալ, որը հույներին անելանելի դրության  է հասցրել:

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply