Անգլիայում ջուրօգտագործումը սահմանափակվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2012 11:13

Հարավային ու Արևմտյան Անգլիայի ջրամատակարարող ընկերությունները ստիպված ջրի սպառման սահմանափակումներ են մտցրել  այս ամռանը` երաշտի սպառնալիքի  ու տեղումների նվազագույն քանակի պատճառով: Ջուրօգտագործման սահմանափակումը Մեծ Բրիտանիայի 60 մլն բնակչությունից իր վրա կզգա 20 մլն-ը: Բրիտանիայի ջրամատակարարող 7 ընկերություն արգելել է մասնավոր այգիներն ու տնամերձ հողամասերը ջրելը, լողավազանները, շատրվաններն ու լճակները լցնելը և նույնիսկ ավտոմեքենա լվանալը: Ով այս արգելքը կխախտի,  հազար ֆունտ ստեռլինգով կտուգանվի: Նույնիսկ հասարակական պուրակներն ու այգիներն են այսուհետ հազվադեպ ջրվելու:

Սա շատ լուրջ արգելք է, քանի որ բրիտանացիները լրջորեն զբաղվում են ծաղկաբուծությամբ, իսկ այս արգելքը «հարված» է նրանց կենսակերպին:

2 ձմեռ շարունակ Անգլիայում նվազագույն տեղումներ են եղել, ինչի հետևանքով ջրի մակարդակը գետերում և ջրամբարներում  խիստ ցածր է: Օդերևութաբանները կանխատեսում են, որ այս ամառն 1976-ից ի վեր ամենաչորայինը կլինի:

Այդուհանդերձ, երաշտային ամառը չի խանգարի, որ Մեծ բրիտանիայում հաջողությամբ անցկացվեն Օլիմպիական խաղերը:

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply