ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 5, 2012 10:53

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:

Որոշ ճանապարահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ապրիլի 5-ի ժամը 09.00-ի դրությամբ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնեցին, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում:

Դիտվել է 721 անգամ:
Print Friendly

Leave a Reply