ԱՄՆ-ում դատելու են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2012 10:32

Ահաբեկչության մեղադրանք է  ներկայացվել Հալիդ Շեյք Մուհամեդին, ինչպես նաև նրա 4   մեղսակցի:

Նրանք մեղադրվում են ահաբեկչության, դավադրության, ինքնաթիռն առևանգելու և այլ հանցագործությունների մեջ: Այս բոլոր մեղադրանքների  հանրագումարով նրանք կարող են մահապատժի ենթարկվել:

ԱՄՆ նախագահի աշխատակազմն  ավելի վաղ հրաժարվում էր մեղավորներին ԱՄՆ-ում դատել: Շատ քաղաքական գործիչներ արտահայտվեցին. նրանց կարծիքով, դատել մեղավորներին այն երկրում, որը տուժել է ահաբեկչությունից, անընդունելի է:

Սակայն արդեն որոշված է, որ դատը ռազմական տրիբունալով տեղի կունենա Գուանտանամոյում, որտեղ ահաբեկիչներին են պահում:

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply