Պետբյուջեի հաշվին կվերանորոգվի ԱԳՆ շենքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 5, 2012 9:48

«Ժողովուրդը» գրում է, որ թեև ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել, որ ՀՀ արտգործնախարարությունը պետք է տեղափոխվի այլ, ավելի հարմարավետ շենք, այնուամենայնիվ, այս օրերին նախարարության շենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ հարկերը վերանորոգվում են:

Թերթը փորձել է պարզել, թե ինչու են նորոգում շենքը, եթե պիտի հեռանան, և ինչքան գումար է նախատեսված վերանորոգման աշխատանքների համար: ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը թերթին տեղեկացրել է, որ շենքը վերանորոգվում է 2011 թ. պետբյուջեով ՀՀ ԱԳՆ-ին հատկացված 33 մլն 731,4 հազ. դրամի հաշվին: Ընթացիկ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղշին ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից, «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով գնման գործընթացի ժամանակ հաղթող ճանաչված կազմակերպության կողմից, իսկ ՀՀ ԱԳՆ այլ շենք տեղափոխվելու հստակ ժամկետներ դեռևս սահմանված չեն:

Panorama.am

Դիտվել է 698 անգամ:
Print Friendly

Leave a Reply