Գուդաուրի (Պոստա) – Լարսի հատվածում երթևեկությունը սահմանափակ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 5, 2012 9:43

Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնել են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից, ձյան առատ տեղումների պատճառով, ապրիլի 5-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Լարսի հատվածում երթևեկությունը սահմանափակ է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար` թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Այլ մեքենաների համար երթևեկությունը բաց է:

Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն  թունելներով` ձյունափլվածքից պաշտպանվեու նպատակով: Կիսակցորդները թունելներում պետք է շարժվեն  միակողմանի:
Գուդաուրի(Պոստա) – Կոբի և Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում մեքենաների կանգ առնելը արգելված  է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական  հսկողության և համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Դիտվել է 649 անգամ:
Print Friendly

Leave a Reply