Տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագիրը իրականացվել է խախտումներով. Վերահսկիչ պալատ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 5, 2012 9:08

Տուբերկուլյոզի դեմ պայքարի 2 ծրագրերն իրականացվել են խախտումներով: Այդ եզրակացությանն է եկել ՀՀ վերահսկիչ պալատը` ՀՀ առողջապահության նախարարությանը պետական բյուջեից հատկացված միջոցների վերահսկողության արդյունքում:

Խնդիրը վերաբերում է 2009-11 թվականներին իրականացված հետեւյալ ծրագրերին` «Տուբերկուլյոզի դեմ պայքարի Ազգային ծրագրի ուժեղացում» եւ «Դեղորայքակայուն տուբերկուլյոզի կառավարման ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում»:

Խախտումներից մեկը վերաբերում է «Առողջ եւ ներդաշնակ ընտանիք» ՀԿ-ին: Այդ կազմակերպությանը փոխանցվել է 40.4 մլն դրամ, սակայն փաստացի կատարվել է 15.4 մլն դրամի աշխատանք:

«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ը գումաներ է ստացել դասընթացներ կազմակերպելու համար, սակայն ոչ բոլոր դասընթացներն են կազմակերպվել: Մասնավորապես` ՊՈԱԿ-ը դեղակայուն տուբերկուլյոզով 80 հիվանդների համար պետք է կազմակերպեր 10 հոգուց բաղկացած 8-օրյա դասընթացներ, այնինչ կազմակերպել են 5-օրյա դասընթացներ 10 հոգուց ավելի խմբերով, որի դիմաց ավել է վճարվել մոտ 1 մլն դրամ:

Խախտվել են նաեւ դասընթացների անցկացման պայմանագրով սահմանված ժամկետները:

NEWS.am

Դիտվել է 680 անգամ:
Print Friendly

Leave a Reply