Աշխարհի խոշորագույն հանրախանութը հրդեհի պատճառով տարհանվել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 5, 2012 8:17
Աշխարհի ամենամեծ հանրախանութը` Նյու-Յորքի «Մեյսիզը», որը գտնվում է Մանհեթենի կենտրոնի Հերալդ-սկվերում և ամբողջ աշխարհի զբոսաշրջիկներին է գրավում, հրդեհի պատճառով տարհանվել է , հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Տեղական իշխանությունների տվյալների համաձայն , հրդեհը բռնկվել է չորեքշաբթի , տեղական ժամանակով մոտավորապես ժ. 15:30 ,շենքի նկուղում, որից հետո խիտ ծուխը տարածվել է շենքում:
Իննհարկանի հանրախանութի, որը զբաղեցնում է մի ամբողջ թաղամաս, հրդեհը հանգցնելու համար պայքարում էին ավելի քան 60 հրշեջներ: Կես ժամից նրանց հաջողվեց մեկուսացնել կրակը: Այժմ հրշեջները օդափոխում են ծխախեղդ շենքը: Նախնական տվյալների համաձայն տուժածներ չկան, հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ:






Facebook
Tweet This
Email This Post
