Շնաձուկ մարդակերները ահաբեկում են Հավայան կղզիները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2012 7:12

Հավայան կղզիներում հաճախակի են դարձել շնաձկների հարձակումները մարդկանց վրա: Վերջին հարձակումը տեղի է ունեցել մեծությամբ երրորդ և ամենախիտ բնակեցված կղզու `Օահուի ափերի մոտ:

Երեք մետր երկարությամբ վագրային շնաձուկը երկու անգամ հարձակվել է 28-ամյա տղամարդու վրա, ով զբաղվում էր վինդսերֆինգով: Սպորտսմենին փրկել էր լավ  ռեակցիան,նա չէր շփոթվել և շնաձկնից պաշտպանվել էր սերֆինգի տախտակով: Դրանից հետո փրկարարները տուժածին ափ էին հանել: Նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց, ուր վիրահատել  և վերականգնել են մկանների ֆունկցիան և ոտքերից մեկի քրքրված հյուսվածքների մասերը փոխարինել են:

Ինչպես հաղորդում է  ИТАР-ТАСС, դեպքը կատարվել է Օահուի հյուսիսային ծայրամասում: Հավայան կղզիներն  այն արշիպելանգն են, որտեղ հաճախ են հանդիպում մարդու համար վտանգավոր շնաձկներ: Նրանց հարձակումների քանակով Օահուն երկրորդ տեղում է զբոսաշջիկների սիրած Մաուի կղզուց հետո:

Դիտվել է 1176 անգամ:
Print Friendly

Leave a Reply