Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր կուսակիցներին հատուկ նամակ է հղել Վազգեն Մանուկյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 7, 2009 18:29

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր իր կուսակցության անդամներին հղած նամակում, որտեղ ներկայացված է հայ-թուրքական հարաբերությունների շուրջ իր դիրքորոշումը, նշել է, որ ընդհանուր առմամբ, Արձանագրություններում չկա կետ, որը կհակասի Հայաստանի շահերին:

Անդրադառնալով փաստաթղթերում արտահայտված` երկու կողմերի սահմանները ճանաչելու վերաբերյալ դրույթին՝ Մանուկյանը նշել է, որ համաձայն չէ այն մեկնաբանությանը, թե ընդունելով այդ սահմանները՝ Հայաստանը կորցնում է իր պատմական հողերը ետ վերցնելու երազանքը:

Նամակում ԱԺՄ նախագահը մտահոգություն է հայտնել, որ սահմանների բացումը կարող է շահերի հակասություններ առաջացնել Հայաստանի և Սփյուռքի միջև: Նա այն կարծիքն է հայտնել, որ «Սփյուռքը ընկալումով պետք է վերաբերվի Հայաստանի դիրքորոշմանը և Հայաստանի անմիջական աջակցությամբ ինքնուրույն քաղաքականություն վարի Թուրքիայի հետ»:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հիմնախնդրին, Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ փաստթղթերում չկա որևէ կետ, որը վտանգի այդ հարցի լուծումը` հօգուտ Հայաստանի:

Իսկ Թուրքիայի կողմից սահմանների բացման հնարավոր ձգձգման վերաբերյալ  Մանուկյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանն այդ դեպքում պետք է չեղյալ հայտարարի համաձայնագիրը` ցույց տալով համաշխարհային հանրությանը, որ իր բարի կամքը ոտնահարվել է հենց Թուրքիայի կողմից:

Նամակն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply