՛՛Քանաքեռ շրջանցիկ թունել՛՛թաղամասում գտնվող սեփական տների գերակշռող մասը հասցեավորված չէ (համար չունեն):

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 4, 2012 23:21

Ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ ստանալու նպատակով 30.03.2012 թ. ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության արագ արձագանքման «Թեժ գիծ» ծառայությունը լրագրող Տաթևիկ Ղազարյանից ստացել է ահազանգ Քանաքեռ շրջանցիկ թունել հասցեում գտնվող սեփական տների ընտրացուցակում առանց հասցեի ընգրկված լինելու վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության Արաբկիրի անձնագրային ծառայության, պրոֆիլակտիկ ծառայության տեղամասային տեսուչի և ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակցի կողմից ահազանգի կապակցությամբ ստուգվել է վերը նշված հասցեն:
Ստացված տեղեկության համաձայն՝ ՛՛Քանաքեռ շրջանցիկ թունելը՛՛ թաղամասի հասցեն է, իսկ այդ թաղամասում գտնվող սեփական տների գերակշռող մասը հասցեավորված չէ (համար չունեն):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դիտվել է 1829 անգամ:
Print Friendly

Leave a Reply