Սուքիասյանի հայցը մերժվել է. նա գտնում է` որոշումն օբյեկտիվ չէ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 4, 2012 20:29

Այսօր վարչական դատարանը, դռնբաց դատական նիստում, քննելով վարչական գործն ըստ հայցի` Խաչատուր Սուքիասյանի ընդդեմ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մարտի 28-ի թիվ 6-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որոշեց մերժել: Այս մասին տեղեկացանք Վճռաբեկ դատարանից:

Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը` հրապարակվել է ՀՀ վարչական դատարանի կայացրած որոշումն ամբողջությամբ : Դատարանի որոշմանը հաջորդեց Սուքիասյանի մամլո պատասխանատուի հայտարարությունը, ըստ որի`

«2012թ. ապրիլի 4-ին ՀՀ վարչական դատարանը հինգ դատավորների կազմով մերժել է Խաչատուր Սուքիասյանի հայցն ընդդեմ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` վերջինիս որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Խաչատուր Սուքիասյանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանը օբյեկտիվ որոշում չի կայացրել և չի պաշտպանել իր ընտրական իրավունքը` չվերացնելով ընտրական իրավունքի խախտումները:
Խաչատուր Սուքիասյանի փաստաբանները ուսումնասիրում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորության հարցը»:

Panorama.am

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply