Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրկկի Տուոմիոյային

Պաշտոնական, Օրվա լուր | | April 4, 2012 18:00

Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Սկանդինավյան երկրների և մասնավորապես Ֆինլանդիայի հետ համագործակցության զարգացումն ու հարաբերությունների առավել ամրապնդումը:
Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիրը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման գործում Ֆինլանդիայի հետաքրքրվածությունն ու ջանքերը, տարածաշրջանի երկրների և հիմնախնդիրների նկատմամբ հավասարակշիռ քաղաքականությունը:
Արտգործնախարար Էրկկի Տուոմիոյայը գոհունակությամբ է խոսել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում դինամիկ զարգացող հարաբերությունների մասին:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում համագործակցությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply