Բաքուն հիանալի վայր է հեղափոխության համար. Եվրոպացի պատգամավորը Ադրբեջանի խորհրդարանում ցնցել է կառավարությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2012 17:44


Բաքվում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ժամանակ, որն անցկացվում է Ադրբեջանի խորհրդարանում, կառույցի անդամ երկրների խորհրդարանականները մի շարք հարցեր են քննարկել:

«Ազադլիգը» գրում է, որ վերհաժողովի աշխատանքներն սկսվելուց առաջ հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել: «Եվրանեսթ»-ի ԽՎ բուլղարացի նախագահ Վիգենին Քրիստիանը Բաքուն գնահատել է որպես հեղափոխության համար հիանալի վայր: Տեսնելով, որ իր շուրջ պատգամավորների մեծ բազմություն է հավաքվել, Վիգենին Քրիստիանն ասել է. «Ի՞նչ է տեղի ունենում Ադրբեջանում: Կարծես այստեղ հեղափոխություն է լինելու: Բաքուն հեղափոխության համար հիանալի վայր է: Այստեղի վիճակը բոլորին հայտնի է աշխարհում»:

Նրա մոտ գտնվող մոտ 20 պատգամավորներ ծափողջույններով են ընդունել այդ հայտարարությունը:

Դրանից հետո Վիգենին Քրիստիանը հրապարակել է վեհաժողովի օրակարգը: Վեհաժողովի անդամները քննարկել են կառույցի անդամ երկրներում ազատ արտահայտման ապահովման մասին եւ քաղաքացիական հասարակության կառույցների զարգացման, կառավարության հետ հարաբերությունների վերաբերյալ վեհաժողովի կողմից ներկայացված զեկույցները: Պատգամավորներն իրենց ելույթներում կարծիքներ են փոխանակել հիշյալ զեկույցների շուրջ:

Panorama.am

Դիտվել է 1327 անգամ:
Print Friendly

Leave a Reply