Թալանել են Հրանտ Մարգարյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | ապրիլի 4, 2012 14:45

Իրավունք թերթը տեղեկություն էր հրապարակել, որ անհայտ անձինք թալանել են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բնակարանը:

Թերթի տեղեկությունը հաստատել է նաեւ ոստիկանությունը: Բնակարանի թալանի մասին հաղորդում ոստիկանությանը ներկայացրել է Հրանտ Մարգարյանի կինը:

Բնակարանը գտնվում է Երեւանի Փափազյան փողոցում: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:

Դիտվել է 952 անգամ:

Leave a Reply