Մահացել է Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացողը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 4, 2012 13:43

81 տարեկան հասակում  կյանքից հեռացել է Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Խոսե Մարիա Զարագան:

Նա «Ռեալի» կազմում  հինգ անգամ դարձել է  Եվրոպայի Չեմպիոնների գավաթի խաղարկության մրցաշարի հաղթող (1956, 1957, 1958, 1959 և 1960 թվականներին): Կիսապաշտպանն արքայական ակումբի կազմում հանդես է եկել 1951-ից և մրցելույթներն ավարտել է 1962 թվականին:

Ի դեպ, Եվրոպայի Չեմպիոնների լիգայի  մրցաշարի շրջանակում այսօր Կիպրոսի ԱՊՕԷԼ-ի հետ քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպմանը «Ռեալը» խաղադաշտ դուրս կգա սև թևկապներով, իսկ մինչև այն  սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ կհարգեն Զարագայի հիշատակը:

Դիտվել է 652 անգամ:
Print Friendly

Leave a Reply