ՀՀ ոստիկանության պետը Ոստիկանության զորքերի անձնակազմին ներկայացրեց նորանշանակ հրամանատարին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 4, 2012 13:14

Ապրիլի 3-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Ոստիկանության զորքերի անձնակազմին ներկայացրեց նորանշանակ հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանին:
Նշելով, որ Լևոն Երանոսյանը մարտական սպա է, ունի հարուստ կենսագրություն և փորձ՝ Վլադիմիր Գասպարյանը հույս հայտնեց, որ նրա ղեկավարությամբ Ոստիկաանության զորքերը որակական փոփոխություն կապրի և կծառայի առաջադրված խնդիրների լուծմանը:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ Ոստիկանության զորքերում առկա թերություններին և անձնակազմին ցուցում տվեց կարճ ժամկետում վերացնել դրանք՝ առանձնակի ուշադրություն դարձնելով հատկապես անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանն ու ծառայողական պարտականությունների հստակ և անվերապահ կատարմանը:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը համոզմունք հայտնեց, որ առաջադրված խնդիրները կկատարվեն ողջ ծավալով, և Ոստիկանության զորքերը հանդես կգա որպես ուժեղ, միասնական, մարտական ընտանիք:

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply