Դիեգո Մարադոնան սպառնացել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 7, 2009 16:35

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հայտնել է, որ կհեռանա իր զբաղեցրած պաշտոնից, եթե Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան չկատարի իր պահանջները:

Հանրածանոթ ֆուտբոլիստը նշել է, որ հավաքականի տեխնիկական տնօրեն Կառլոս Բիլարդոյի հետ կաշխատի միայն այն դեպքում, եթե կատարվեն իր առաջադրած պայմանները: Առայժմ պարզ չէ, թե ինչ պայմանների մասին է խոսքը: Փոխարենը հայտնի է, որ Մարադոնան հանդիմանել է Բիլարդոյին, որ նա նախորդ շաբաթ չի ուղևորվել Անգլիա: Բիլարդոն պետք է պայմանավորվեր, որ Արգենտինայի հավաքականի անդամներ Պաբլո Սաբալետան և Կառլոս Տևեսը, ովքեր հանդես են գալիս «Մանչեսթեր սիթիի» կազմում, հոկտեմբերի 5-ին չմասնակցեն Անգլիայի առաջնության «Աստոն Վիլայի» հետ հանդիպմանը: Սակայն այդ երկու ֆուտբոլիստն էլ հայտնվել էին իրենց թիմի մեկնարկային կազմում:

Արգենտինայի հավաքականը ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարում ընդգրկված է Հարավային Ամերիկայի խմբում և առայժմ զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Արգենտինացիները հոկտեմբերի 10-ին և 14-ին կարևոր խաղերում մրցելու են Պերուի և Ուրուգվայի հավաքականների հետ:

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply