Հայաստան՚ համահայկական հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի հովանավորությամբ Դիտավան համայնքը նոր դպրոց կունենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 4, 2012 13:12

Երեւան, 4 ապրիլի, 2012թ.: Արգենտինաբնակ բարերարներ Արմեն եւ Նատիա Էքսերճիէաններն այս անգամ ձեռնամուխ են եղել Տավուշի մարզի Դիտավան գյուղի դպրոցի կառուցմանը: Սա նրանց հովանավորությամբ ՙՀայաստան՚ հիմնադրամի կողմից իրականացվող չորրորդ ծրագիրն է համայնքում:

Գործող դպրոցը 1950-ականների փայտե շինություն է: Աշակերտների թվի ավելացմանը զուգընթաց, ժամանակի ընթացքում շինությանը կից տեղադրվել են մետաղական տնակներ, որոնք ընդամենը տարածքի խնդիր են լուծել: ՙՁմռանը ցուրտ, ամռանը շոգ, այս պայմաններում դժվար է երեխաների ուշադրությունը դասերին ուղղել,- ասում է դպրոցի տնօրեն Արմեն Հախվերդյանը: ՙՆոր դպրոցը մեծ ձեռքբերում է համայնքի համար. բազմաթիվ խնդիրներ կմնան հետեւում՚,- ավելացնում է նա:
Երկհարկանի նորակառույցն իր հարկի տակ կարող է ընդունել շուրջ 60 աշակերտի: Դպրոցը կունենա ամբողջական կահավորում` ներառյալ համակարգչային դասասենյակ: Տեղադրվել են ջեռուցման եւ օդափոխության համակարգերը: Ներքին հարդարման աշխատանքների ավարտից հետո` սեպտեմբերին, գյուղի ավելի քան 40 աշակերտները նոր ուսումնական տարին կսկսեն նորակառույց դպրոցում:

ՙԷքսերճիէան ամուսինները մեծ ներդրում ունեն սահմանամերձ մարզի այս գյուղում: Ուրախ ենք, որ նրանք ժամանակ են հատկացնում եւ անձամբ ներկա են գտնվում Դիտավանում մեկը մյուսին հաջորդող ծրագրերի բացմանը եւ ականատես լինում, թե ինչպես է կյանքը փոխվում համայնքում: Նրանց շնորհիվ է, որ գյուղն այսօր ունի խմելու ջուր, գազ, համայնքային կենտրոն՚,- ասում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Էքսերճիէան ամուսիններին Դիտավանի ՙՊատվավոր գյուղացի՚ կոչման շնորհումը եւ Դիտավանի հրապարակի վերանվանումը բարերար ընտանիքի անունով համայնքի գնահատանքի դրսեւորումն է:
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ

Դիտվել է 770 անգամ:
Print Friendly

Leave a Reply