Ձնահյուսի վտանգը չեզոքացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 4, 2012 12:51
Ապրիլի 4-ին, ժամը 10.05-ին վերսկսվել են Ջաջուռ–Մայիսյան երկաթգծի 7-րդ կիլոմետրի հատվածում պայթեցման եղանակով ձնահյուսի սպառնալիքի վերացման աշխատանքները:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային և հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Աշխատանքներն իրականացվել են մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Սարիբեկյանի ղեկավարությամբ:
Ժամը 11.37-ից մինչև 15.06-ն իրականացվել է 3 պայթյուն: Չեզոքացվել է նոր ձնահյուսի առաջացման վտանգը (ձյան շերտի հաստությունը կազմում էր մոտ 1 մ, իսկ վտանգավոր հատվածի երկարությունը` 35-40 մ):






Facebook
Tweet This
Email This Post
