77-ամյա կնոջը փրկարարները օգնել են
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | April 4, 2012 12:49
Ապրիլի 3-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան 23 շենքի 44-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին ու դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Ազգականների և ոստիկանության աշխատակցի ներկայությամբ փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը, որի պատշգամբում հայտնաբերվել է 1935 թ. ծնված Աստղիկ Ավանեսովան` անօգնական վիճակում: Փրկարարները կնոջը տեղափոխել են շտապօգնության մեքենա:






Facebook
Tweet This
Email This Post
