Հրդեհվել են խոտածածկ տարածքներ, խորդանոց,տանիք և մի մեծ պատշգամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 4, 2012 12:45


Ապրիլի 3-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Լոռու մարզի Շահումյան գյուղի գերեզմանատանն այրվել է 1000 քմ, Սպիտակ քաղաքում` 2000 քմ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Քրդատափ» կոչվող հանդամասում` 6000 քմ, Երևանում (Հրազդանի կիրճում)` 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Ապրիլի 4-ին, ժամը 01.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզում` Կապանի Ճարտարագիտական քոլեջում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.22-ին, մարվել` 01.35-ին:
Քոլեջի մոտակայքում այրվել է պատկանելությունը չպարզված խորդանոց` 8 քմ մակերեսով:

Ապրիլի 3-ին, ժամը 13.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Չարենցի 4-րդ նրբանցքի թիվ 1 տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.06-ին, մարվել` 14.38-ին:
Այրվել են Վ. Վարդանյանին պատկանող տան տանիքի փայտե կառուցվածքները` 20 քմ մակերեսով:

Ապրիլի 3-ին, ժամը 13.07-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում` Էջմիածնի Արագած զանգվածի թիվ 17 շենքի 62-րդ բնակարանից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ա. Աբրահամյանին պատկանող բնակարանի պատշգամբում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.36-ին, մարվել՝ 13.54-ին: Այրվել է բնակարանի պատշգամբը գույքով` 10 քմ մակերեսով:
Բնակարանում, նախաբազկի երակների կտրվածքներով, հայտնաբերվել է նույն տան բնակիչ` 1982 թ. ծնված Ա. Աբրահամյանը, որը հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է:

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply