Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 4, 2012 12:37


Քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման և ներդրումային դաշտի զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիիի հանդիպման ժամանակ:
Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունները զարգացման նոր որակ ու ընթացք կստանան:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպանն իր հերթին նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը:
Կարևորելով մայրաքաղաքային տնտեսության մեջ հնարավոր ներդրումների ներգրավումը, քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքում ներդրումային հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր. <>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին պատրաստակամություն է հայտնել ներդրումային առաջարկությունների փաթեթը ներկայացնել Քուվեյթի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումային ընկերություններին. <>,- նշել է դեսպանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply