Գլոբալ տաքացումը բնական երևույթ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2012 12:14

Զանգվածային հետազոտությունը, որը հիմնված է  ջերմաստիճանային ցուցանիշների համեմատական վերլուծության վրա, հաստատել է, որ գլոբալ տաքացումը մեր մոլորակի վրա շատ ավելի վաղ է սկսվել, քան ընդունված է  համարել: ԱՄՆ-ի Օվկիանոսագիտության համալսարանի ներկայացրած տվյալները հաստատել են, որ համաշխարհային օվկիանոսի ջրերի անոմալ տաքացումը, որը կապված է գլոբալ տաքացման հետ, գրացվել է դեռևս  XIX վերջին ու ХХ դարի կեսերին:

Նման եզրահանգումները կրկին հաստատում են, որ Երկրագնդի կլիմայի փոփոխությունները, որոնք գլոբալ տաքացման տեսքով են դրսևորվում, չի կարելի միանշանակ համարել մարդկային գործունեության հետևանք: Այս գործընթացում իր դերն ունի ինքը` բնությունը:

Դիտվել է 916 անգամ:
Print Friendly

Leave a Reply