Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը Երևան կժամանի վաղը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 7, 2009 17:21

Վաղը երեկոյան Երևան կժամանի ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը: Հյուրերը հոկտեմբերի 10-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշում աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի շրջանակում խաղալու են Հայաստանի ընտրանու հետ:

Իսպանացիներն իջևանելու են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Իսկ մրցավայրին նրանք կծանոթանան հաջորդ օրը երեկոյան:

Հանրապետական մարզադաշտում Եվրոպայի չեմպիոնները պարապմունքը կսկսեն ժամը 19-ին: Ի դեպ, իսպանացի ֆուտբոլիստները Երևանից կհեռանան միայն խաղից երկու օր հետո: Նրանք Հայաստանի մայրաքաղաքում կնախապատրաստվեն հոկտեմբերի 14-ին Բոսնիայի հավաքականի հետ կայանալիք հաջորդ հանդիպմանը: Իսպանիայի հավաքականը Զենիցա կուղևորվի հոկտեմբերի 12-ին: Բոսնիացիների հետ հանդիպումը նրանք անցկացնելու են տեղի «Բիլինո պոլե» մարզադաշտում:

Դիտվել է 937 անգամ:
Print Friendly

Leave a Reply