Երեք ավտոպատահար`մեկ զոհ , երկու վիրավոր վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 4, 2012 12:20
Ապրիլի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ-130» և «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ-Տրանզիտ»-ի վարորդ Համլետ Խառատյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Ապրիլի 3-ին, ժամը 05.00-ին, «ՎԱԶ- 21154» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի խճուղում բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ապրիլի 3-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել 24-ամյա մի երիտասարդի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
