Կայացավ Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարների հանդիպումը

Պաշտոնական, Օրվա լուր | | April 4, 2012 11:58


Ապրիլի 4-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆինլանդիայի Հանրապետության արտգործնախարար Էրկկի Տուոմիոյիայի հանդիպումը:
Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Հայաստանը կարևորում է Ֆինլանդիայի հետ բազմակողմ գործակցության խորացումը, և ես վստահ եմ, որ այս այցելությունը լրացուցիչ խթան կհանդիսանա մեր երկու երկրների միջև եղած բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման և դրանց հետագա զարգացման համար»:
Ֆինլանդիայի ԱԳ նախարարը նշեց, որ ուրախ է այցելել Երեւան եւ շարունակել երկխոսությունը՝ տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման ուղղությամբ:
Նախարարներ Նալբանդյանն ու Տուոմիոյիան գոհունակությամբ արձանագրեցին համապարփակ համագործակցությունը զարգացնելու փոխադարձ շահագրգռվածությունը` ընդգծելով, որ դրա համար առկա է անհրաժեշտ քաղաքական կամք եւ լավ նախադրյալներ:
Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցությանը, այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերին:
Բանակցությունների օրակարգում էին Հայաստանում իրականացվող բարեփոխումները, խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

Էրկկի Տուոմիոյիան ներկայացրեց Ֆինլանդիայում տեղի ունեցող ընտրական գործընթացները:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրեց, արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Դիտվել է 672 անգամ:
Print Friendly

Leave a Reply