Նախապատրաստությունը շարունակվում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 4, 2012 11:51

Հայաստանի ձյուդոյի հավաքականը  շարունակում է  իրականացնել նախապես կազմված իր աշխատանքային ծրագիրը: Իրար  են հաջորդում միջազգային մրցաշարերն ու ուսումնամարզական հավաքները: Այսօր ավարտվեց Ծաղկաձորում կազմակերպված հավաքը: Ապրիլի 10 –ից թիմը  14 –օրյա մարզումների կմեկնի   Արմավիր : Մեր 10 տղաները համատեղ   կպարապեն Ռուսաստանի առաջատար վարպետների հետ , ապա ապրիլի 24 –ին կմեկնեն Չելյաբինսկ ` Եվրոպայի առաջնություն: Հայաստանից տատամի կելնեն գյումրեցի  Հովհաննես Դավթյանը / 60 կգ /,  հրազդանցի Արմեն  Նազարյանը / 66 կգ , գյումրեցի Արտյոմ Բաղդասարյանը /81 կգ /, երևանցի Հակոբ Առաքելյանը / 100 կգ /, ինչպես  նաև Գայանե Հարությունյանը /48 կգ /  և Ժաննա Ստանկևիչը /57 կգ / :

Եվրոպայի առաջնությունում  մեր տղաները մարտական տրամադրությամբ կելնեն ասպարեզ: Հաջողության հասնելու հույսեր են փայփայում հավաքականի բոլոր անդամները :

Օլիմպիական վարկանիշային միավորների հարուստ պաշար ունեն  Հ. Դավթյանը  և Ա. Նազարյանը : Մարզիչներ , ռումինացի Անդրիան Կրիոտորուն  և երևանցի Արթուր Գևորգյանը  օլիմպիական ուղեգիր շահելու հավակնորդ են համարում նաև Գայանե Հարությունյանին :

Հավելենք, որ Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից ձյուդոյիստների ցանկը մարզաձևի միջազգային ֆեդերացիան կհրապարակի մայիսի մեկին :

  ՀԱՕԿ-ի լրատվության բաժին 

Դիտվել է 634 անգամ:
Print Friendly

Leave a Reply