Սերբիայի նախագահը հեռանում է պաշտոնից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2012 11:40

Սերբիայի նախագահ Բորիս Տադիչն այսօր պաշտոնապես հայտարարելու է  հեռանալու մասին: Այսպիսով,  պառլամենտի բանախոս Սլավիցե Դյուկիչ Դեյանովիչը նախագահի իրավասություններ կստանձնի ու 2012-ի մայիսի 6-ին հանրապետության ղեկավարի ընտրություններ նշանակելու իրավունք կստանա: Իսկ մայիսի 6-ին համընդհանուր նախագահական ու տեղական կառավարման մարմինների ընտրություններ են: Գործակալության տվյալներով, Տադիչի կառավարման ժամկետն ավարտվում է 2012-ի վերջին:

Նախագահն իր հեռացումը պատճառաբանում է  բյուջետային միջոցները խնայելով, որոնք անհրաժեշտ են ընտրության համար: Որոշ  մասնագետներ կարծում են, որ այդպիսով նա ցանկանում է օգնել իր` Դոմեկրատական կուսակցությանը` լրացուցիչ ընտրազանգված  ունենալ, քանի որ սոցհարցումների տվյալներով, ներկայումս այդ կուսակցությունը  զիջում է ընդդիմադիր  Սերբական պրոգրեսիվ կուսակցությանը:

Մեծ է հավանականությունը, որ Տադիչն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններին, իսկ նրա գլխավոր մրցակիցը Տոմիսլավ Նիկոլիչն է:

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply