«Բավարիան»» և «Բարսելոնան» կշարունակեն պայքարը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 4, 2012 11:36

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպումներում անակնկալներ չգրանցվեցին: Գերմանական «Բավարիան»,  ինչպես առաջին խաղում, կրկին 2:0 հաշվով առավելության հասավ Մարսելի «Օլիմպիկի» նկատմամբ: Երկու գնդակն էլ մրցակցի դարպասը խփեց Իվիցա Օլիչը: Իսկ ահա, իսպանական «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթեց իտալական «Միլանին»: Մրցակիցների առաջին հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով: Ի դեպ, երկրորդ մրցամարտում երկու անգամ 11 մ-ոց տուգանային հարվածը հստակ իրացրեց Լիոնել Մեսին: Գոլի հեղինակ դարձավ նաև նրա թիմակից Անդրես Ինյեստան: Իսկ իտալացիներից աչքի ընկավ Անտոնիո Նոչերինոն: Այսպիսով, պայքարը կշարունակեն «Բարսեկոնան» և «Բավարիան»:

Այսօր կկայանան Մադրիդի «Ռեալ»- Կիպրոսի ԱՊՕԵԼ, Լոնդոնի «Չելսի»- Լիսաբոնի «Բենֆիկա» մրցամարտերի  պատասխան հանդիպումները:

Դիտվել է 641 անգամ:
Print Friendly

Leave a Reply