Ամերիկյան հետախուզությունը գաղտնի բեռով արբանյակ է ուղարկել տիեզերք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2012 10:19

Delta IV կրող արբանյակը  ԱՄՆ ռազմա-տիեզերական ազգային վարչության “գերգաղտնի” բեռով Կալիֆոռնիայի Վանդենբերգի ՌՕՈՒ-ի հենակայանից արձակվել է տիեզերք: Հրթիռի արձակման նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև առաքելությունը կատարելու ու գաղտնի բեռը տեղ հասցնելու մասին NRO-ն չի հայտնել:  Հրթիռի արձակման հեռարձակումը 2-3 րոպեից դադարեցրել են.”մենք միայն արձակումն ենք տեսել”,ասում է հեռարձակման մեկնաբան Դոն Սպենսերը: Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ հրթիռը  ներ սերնդի ռադիոտեղորոշիչ է դուրս բերել ուղեծիր` վատ եղանակին, գիշերվա պայմաններում Երկիրը զոնդավորելու համար: Մասնագետները նշում են, որ վերջին շրջանում ԱՄՆ-ում  ակտիվորեն աշխատում են հնացած սարքավորումները նորերով փոխարինելու ուղղությամբ: Հաջորդ արձակումը նույն հենակայանից տեղի է ունենալու ապրիլի 10-ին ու կապված է  միջմայրցամաքային բալիստիկ Minuteman III հրթիռի փորձարկման հետ, նշում է  Ասոշիյթեդ պրեսը:

 

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply