Ժամանակակից աշխարհում 2,5 մլն մարդ ստրկության մեջ է գտնվում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 4, 2012 9:56
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ստրկավաճառության թեմայով ինտերակտիվ երկխոսություն է տեղի ունեցել: Նիստում հնչեց, որ գրեթե 2,5 մլն մարդ ողջ աշխարհում ստրկավաճառության զոհ է: Ավելի հաճախ ստրկությունը սեքսուալ բնույթ է կրում:
Ամեն տարի ստրկավաճառությունը կազմակերպված հանցախմբերին շուրջ 32 մլն դոլարի եկամուտ է բերում, ինչը համեմատելի է թմրանյութերից ու զենքի վաճառքից ստացված եկամուտին: Ինտերակտիվ երկխոսությանը մասնակցել է ամերիկացի դերասանուհի Միրա Սորվինոն, որը ՄԱԿ-ի թմրանյութերի ու հանցավորության վարչության բարի կամքի դեսպանն է: Նա բազմիցս հանդիպել է մարդկանց հետ, որոնք սեքսուալ ստրկության զոհ են դարձել: Նրա կարծիքով, կազմակերպված հանցավորության համար մարդիկ շատ շահեկան “ապրանք” են: “Տրանսազգային հանցավոր խմբավորումները մարդկանց ներառում են այն ապրանքների ցուցակում, որոնք կարելի է վաճառել: Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ մարդկանց առևտրով զբաղվողների երթուղիները նույնն են , ինչ թմրանյութերի ու զենքերի մաքսանենգ ուղին: Ընդ որում, մարդկանց , այսինքն` կենդանի ապրանքի վաճառականներն ավելի հազվադեպ են հայտնվում արդարադատության ձեռքում, իսկ եթե այնուամենայնիվ հայտնվում են, ապա պատիժն անհամեմատ թեթև է լինում”,ասել է դերասանուհին: Նա դիմել է երկրների կառավարություններին, խնդրել վերանայել մարդկանց առևտրի դեմ պայքարի օրենսդրությունը:
Ներկայումս ՄԱԿ-ը մարդկային առևտրի զոհերի օգնության հատուկ հիմնադրամ ունի: Իսկ աշխարհի հզորագույնները խոստացել են այդ հիմնադրամին 1 մլն դոլար փոխանցել, որից 470 հազարն արդեն մուտք է գործել հիմնադրամ:
“Ստացված միջոցներով արդեն օգնություն է ցուցաբերվել Կամբոջայում մարդկային առևտրի զոհ դարձած երեխաներին, Ալբանիայում ֆինանսավորվում է թրաֆիքից տուժածների վերաինտեգրման ծրագիրը, աջակցում են Նեպալում գիտական միավորման աշխատանքներին, որի աշխատակիցներն, ի դեպ, նախկինում նույնպես մարդկային առևտրի զոհ են եղել:






Facebook
Tweet This
Email This Post
