ԱՄՆ-ում ֆրանսիական բուհի տնօրենին մեռած են գտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2012 9:12

Քաղաքական հետազոտությունների փարիզյան ինստիտուտի տնօրեն Ռիշար Դէկուէնի դիակը  հայտնաբերել են Նյու Յորքի հյուրանոցի համարում:53-ամյա տնօրենին գտել են Մանհթնի հյուրանոցում, բոլորովին մերկ:

“Երբ առավոտյան   ժամը 9-ին նրա մոտ են մտել, նա քնած էր: Իսկ կեսօրին արդեն հայտնել են նրա մահվան մասին”, ասել է գիտնականի մամլո քարտուղար Պոլ Բրաունը:

Ճշգրիտ պատճառները դեռևս պարզ չեն, սակայն ոստիկանությունը գործ է սկսել, քանի որ նրա մահը խիստ կասկածելի է համարում:

Հայտնի է, որ համարի դուռը կողպված չի եղել ու սենյակը թափթփված է եղել:  Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դէկուէնը Նյու Յորքում էր համաշխարհային խոշոր համալսարանների ղեկավարների հետ հանդիպման նպատակով: Գիտնականը ղեկավարում էր Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը վերջին 16 տարին: Այն բարձր վարկանիշ ունեցող բուհ է համարվում: Ինստիտուտի շրջանավարտների  թվում պետության ու կառավարության 28 ղեկավարներ են, մասնավորապես, 2 նախագահ (Ժակ Շիրակն ու Ֆրանսուա Միտերանը), 13 վարչապետ, ինչպես նաև ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը:

 

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply